Նախարար Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-ում ներակայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
«2024 թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական նոր կանոնակարգը, ըստ որի պահանջի՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական պատկերներ, որոնք նախազգուշացնում են ծխելու վտանգավորության մասին։ Շուկայում կան բազմաթիվ այնպիսի ընկերություններ, որոնք իրականացնում են իրենց պարտավորությունը, այսինքն՝ մենք ծխախոտի տուփի վրա տեսնում ենք պատկերներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի բացասական հետևանքներ ունի ծխելն առողջության վրա և դրա նպատակն է, որ մարդիկ հնարավորինս քիչ ծխեն։ Եվ սա աշխարհի շատ երկրներում կիրառված արդյունավետ պրակտիկա է համարվում, և ըստ էության 2024 թ․-ի ընթացքում մենք ունենք մի շարք արտադրողներ և ներմուծողներ, որոնք այս կանոնին հետևեցին, բայց ցավոք սրտի մենք շուկայում հայտնաբերեցինք կազմակերպություններ, որոնք, տարբեր պատճառաբանություններով, այս գործառույթը չէին իրականացնում և պատրաստ էին վճարել 400 հազար դրամ տուգանքը»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է, որ համանման դեպքերից խուսափելու և Հայաստանի ծխախոտային շուկայում առավել արդար ու մրցակցային միջավայր ապահովելու, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության միջոցներն ավելի ուժեղացնելու նպատակով առաջարկվում է վարչական իրավախախտումների օրենսգրքում կատարել փոփոխություն և 400000 դրամ տուգանքը դարձնել իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն