Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չազատվենք Փաշինյանի ռեժիմից, անպատվությունների ու պատերազմների «շքերթները» հայ ժողովրդի առօրյան են լինելու. ԱԺԲ

Մայիս 07,2025 14:36

Մայիսի 9-ի շքերթի առնչությամբ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը դատապարտում է Հայաստանի կոլաբորացիոն իշխանությունների որևէ պաշտոնիայի մակարդակով մասնակցությունը մայիսի 9-ի Մոսկվայի Կարմիր հրապարակում նախատեսվող այսպես կոչված հաղթանակի շքերթին։

Այդ միջոցառման մասնակցությունը դեմ է Հայաստանի և հայ ժողովրդի շահերին և դիրքավորում է Հայաստանը որպես չարիքի առանցքի մաս՝ ընդդեմ մեր իրական դաշնակիցների, որոնք քաղաքական և ռազմական միջոցներով ի հեճուկս Հայաստանի իշխանությունների դավաճանության, ձգտում են Հայաստանի թափանցիկ դարձած սահմանները պաշտպանել։

Հայ ժողովրդի և Հայաստանի իրական հաղթանակի օրը Շուշիի ազատագրման օրն է՝ մայիսի 8-ը։ Հատկանշական է այն, որ Մոսկվայի շքերթին մասնակցելու է ադրբեջանական հայտնի «Յաշմա» ահաբեկչական խմբավորումը, որը աչքի է ընկել խաղաղ բնակչության և գերիների գնդակահարություններով, գլխատումներով, պատերազմական տարբեր հանցագործություններով։

Հայաստանի իշխանությունների կողմից շքերթը ընդունողների թվում լինելը ոչ միայն զավեշտալի է և ծայրահեղ անպատվություն հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լեգիտիմացնում է Յաշմայի կատարած հանցագործությունները։

Մեր հաղթական մայիսի 8-ի փոխարեն մասնակցել Արցախը բռնազավթած ռուս-ադրբեջանական ուժերի հաղթական շքերթին մայիսի 9-ին Հայաստանի գործող իշխանությունների կոլաբորացիոն բնույթի ակնառու դրսևորում է։

Մեր միջազգային գործընկերներին կրկին վերահաստատում ենք, որ Հայաստանում իշխանությունը զավթած ռուս-թուրքական վարչախումբը չի ներկայացնում հայ ժողովրդին։

Մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ եթե չազատվենք Նիկոլ Փաշինյանի թշնամական ռեժիմից, անպատվությունների ու պատերազմների «շքերթները» հայ ժողովրդի առօրյան են լինելու։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031