Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամիներ չունեմ։ Ոչ մեկի հետ կռված չեմ». ավագանու անդամը՝ մեքենայի հրկիզման դեպքի վերաբերյալ

Մայիս 07,2025 15:02

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Երեկվանից լրատվամիջոցների հիմնական հարցերից մեկը հետևյալն էր․ արդյոք տեղի ունեցածը անձնակա՞ն հողի վրա էր, թե՞ քաղաքական պատվեր էր։ Պատասխանում եմ բոլորի համար։ Անձնական թշնամիներ չունեմ։ Ոչ մեկի հետ կռված չեմ։

Տեղի ունեցածը կարմիր գծերի անցման մասին է խոսում։ Սրանց խռխռոցն արդեն լսվում է։ Դրա համար էլ նյարդային են դարձել։

Մենք պահանջում ենք արագ բացահայտել հանցագործությունը։

Հ․Գ․ Շնորհակալ եմ հարևաններիցս։ Օգնեցին հանգցնել կրակը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031