Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Ավստրալիայում հանդիպումներին բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը, ակնկալիքն այն է, որ պահանջ ներկայացվի Ադրբեջանին. Գեղամ Ստեփանյան. «Ապառաժ»

Մայիս 07,2025 17:05

«Ապառաժ». Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վերջերս Ավստրալիայում էր, Ավստրալիայի Հայ դատի հրավերով նա մասնակցել է Ցեղասպանության 110-ամյակի միջոցառումներին, սակայն առիթ է ունեցել տարբեր հանդիպումներում ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչման հարցը։

«Ապառաժ»-ի հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Ավստրալիա կատարած այցի եւ Արցախի հարցի միջազգային ընկալման շուրջ։

«Ավստրալիայի հայկական համայնքի եւ մասնավորապես Հայ Դատի հանձնախմբի հրավերով իրականացված այցի շրջանակներում հնարավորություն եղավ հանդիպելու հայկական համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այցելելու հայկական դպրոցներ, Հայ Առաքելական եկեղեցու Ավտրալիայի առաջնորդարան եւ հանդիպումներ ունենալու Ավստրալիայի քաղաքական դաշտի, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։

Իհարկե, Ավստրալիայում՝ պայմանավորված խորհրդարանական ընտրություններով, դաշնային խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպում այս անգամ չունեցանք, բայց ամենամեծ նահանգի խորհրդարանականների հետ կարողացանք մտքեր փոխանակել։

Քննարկումներ են ծավալվել Արցախի տեղահանությունից հետո Հայաստանում ապաստան գտած արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքների մասով եւ դրա հետեւանքով խնդիրները կարգավորելու, հասցեագրելու համար միջազգային աջակցության խիստ հրատապության շուրջ, որը հնարավորություն կտա արցախցիներին մնալ եւ շարունակել արարել Հայաստանում եւ դրանով իսկ պահպանել հավաքական ինքնությունը եւ Արցախ վերադարձի իրավունքը։

Ինչպես այլ պետությունների կամ այլ միջազգային կազմակերպությունների դեպքում, այստեղ եւս Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ընկալում կա եւ աշխատելու հենց տեղ ունենք այս հարցում։ Պետք է նշեմ, որ այս ընթացքում չի եղել որեւէ միջազգային հանդիպում կամ առանձին պետության, կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնց կողմից չի վերահաստատվել իրենց պատրաստակամությունը աջակցելու, սատարելու արցախցիների վերադարձի իրավունքին։

Հանդիպումներին բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը եւ մեր ակնկալիքն այն էր, որ հնարավոր եւ հրապարակային եւ ոչ հրապարակային հարթակներում պահանջ ներկայացվի Ադրբեջանին ազատ արձակելու հայ պատանանդերին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվում եւ որոնց նկատմամբ իրականացվում է կեղծ եւ շինծու դատավարություններ եւ մենք ակնկալում ենք, որ այս հարցը եւս պատշաճ ուշադրության կարժանանա Ավստրալիայի թե՛ խորհրդարանականների, եւ թե՛ գործադիրի կողմից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031