Հայաստանի լավագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը ուսի վնասվածքի եւ մկանային վիրուսի պատճառով մրցաշրջան 2025-ի երկրորդ հատվածում չէր մասնակցում մրցաշարերի, արդեն վերականգնվել է եւ այժմ Իսպանիայում նախապատրաստվում է 2026 թվականի հունվարի 12-ից փետրվարի 1-ը Մելբուռնում կայանալիք Ավստրալիայի բաց առաջնությանը։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն եւ գլխավոր քարտուղար Գեւորգ Կարամանուկյանը։
Ավստրալիայում պատրաստվում է հանդես գալ նաեւ ATP վարկանիշային դասակարգման 18-րդ ռակետ ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որի հետ մրցաշարում կլինեն նաեւ Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի մյուս երկու առաջատարները՝ Դանիիլ Մեդվեդեւը եւ Անդրեյ Ռուբլյովը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































