Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի վերաբերյալ գովազդները սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում

Մայիս 07,2025 18:50

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Այս մասին ասել է պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ ՀՀ ԱԺ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողի խոսքով վերջին տարիներին թեեւ բավականին սահմանափակումներ են սահմանվել ոլորտը գովազդող կարգավորումներում, բայց եւ սահմանափակումների անհրաժեշտություն դարձյալ կա: Նշվել է, որ վերջին ժամանակներում սահմանային անցակետերում, ինչպես նաեւ չորս եւ բարձր աստղի կարգին համապատասխան հյուրանոցներում գովազդային վահանակների վրա տարբեր խաղային բիզնեսների, խաղատների, շահումով խաղերի հեռարձակվող գովազդի գերակշռող աճ է նկատվում: Նարեկ Ղահրամանյանի դիտարկմամբ այն բացասաբար է ազդում նաեւ Հայաստանի՝ որպես հազարամյա պատմությամբ, մշակույթով հարուստ երկրի նկարագրի վրա:

Նախագծի հեղինակը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով առաջարկվող սահմանափակումներին:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը:

Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ օրենսդրական նախաձեռնությունը համահունչ է Կառավարության վարած քաղաքականությանը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031