Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Սաուդյան Արաբիա ոլորտային գործընկերության խորացման գործուն քայլեր են արվում

Մայիս 07,2025 19:07

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրերի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները:

Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի անասնահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողության գործառույթները, իրականացման մեխանիզմերը, սահմանային պետական վերահսկողության գործընթացները։

Դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆը խոսել է ներմուծման և արտահանման հնարավոր երթուղիների կազմակերպման մասին:

Երկուստեք կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, կենդանի կենդանիների ներմուծման և արտահանման համար առաջարկվող անասնաբուժական հավաստագրերի փոխադարձ հաստատման անհրաժեշտությունը։

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031