Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են մեր երկրում առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների հետ կապված հարցերը

Մայիս 07,2025 20:20

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։

Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։

Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունները։

Անդրադարձ է կատարվել մեր երկրում առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների հետ կապված հարցերին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքներին, փակ հաստատություններ Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացվող այցերին, որոնց շրջանակներում, ի թիվս այլնի, ուսումնասիրվում են ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կապված հարցեր։

Հանդիպման ավարտին Կապիլ Շարման շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031