Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը մոռանում են, թե հարցը ինչի մասին էր ու սևեռվում անհավասարակշիռ վարքի վրա, ինչը հենց Փաշինյանի նպատակն էր։ Նա այս մեթոդը պարբերաբար կիրառում է. Տաթեւիկ Հայրապետյան

Մայիս 07,2025 21:30

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Երեկվա իմ հարցազրույցում նշել էի, որ երբ մարդը բովանդակային ասելիք չունի, հարցերին չի կարող փաստական ու համոզիչ պատասխաններ տալ, դիմում է էմոցիոնալ դրսևորումներով հագեցած շոու ծրագրերին, ինչպես նաև վիրավորանքներին։

Մի մասը կհեգնի ու հումորներ կանի նման վարքի առթիվ, մի մասը տհաճություն կապրի, որ պետության ղեկավարը իրենց նման բան կարող է թույլ տալ, բայց կարևորը ստացված արդյունքն է։

Բոլորը մոռանում են, թե հարցը ինչի մասին էր ու սևեռվում անհավասարակշիռ վարքի վրա, ինչը հենց Փաշինյանի նպատակն էր։ Նա այս մեթոդը պարբերաբար կիրառում է, որի ականատեսը եղանք նաև այսօր ԱԺ-ում։

Մինչդեռ հարցը կոռուպցիայի, դրա մեջ քաղաքական վերնախավի ներգրավվածության ու միլիարդավոր դրամների մասին է, որոնք հօդս են ցնդել պետական բյուջեից նախկինների ու թալանչիների մասին ծեծված թեզերի համատեքստում․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031