Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդես է եկել` «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում» թեմայով դասախոսությամբ

Մայիս 07,2025 23:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։

Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ

  • Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին,
  • Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով «Խաղաղություն խաչմերուկ» նախագծին,
  • Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա իրավիճակին և դրանց հեռանկարներին,
  • Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի համագործակցությանը,
  • Հայաստան-Հունաստան հարաբերություններին, դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու ջանքերին։

Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի հատվածը, որի ընթացքում դեսպանը պատասխանեց բոլոր տրված հարցերին, որոնք ոչ միայն վերաբերում էին վերոհիշյալ թեմաներին, այլ նաև քաղաքագիտական և պատմագիտական բնույթի էին։

Այս հատվածում անդրադարձ եղավ մշակութային դիվանագիտության կարևորությանը, այդ թվում նաև հայ-հունական շփումներում։

 

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031