ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին
Հարց (Հասմիկ Հակոբյան)․ Ես արձագանքի իրավունքով ուզում եմ մի կարճ հարց էլ տալ. գիշերվանից ակտիվ ռազմական գործողություններ են Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Մեր կողմից անդրադարձ ունե՞նք սրան։
Արարատ Միրզոյան. Տիկի՛ն Հակոբյան, ես ուզում եմ այս հարցի կապակցությամբ նախ հիշեցնել, թե ինչից այս էսկալացիան սկսվեց:
Տեղի է ունեցել ահաբեկչություն, Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին, ընտանիքներին զորակցություն է հայտնել:
Կարդացեք նաև
Մենք, ես կարծում եմ, որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել ահաբեկչությունը, և մենք, կարծում եմ, պետք է ճանաչենք նաև երկրի իրավունքը` պաշտպանվելու ահաբեկչությունից։ Ճիշտն ասած, մենք այս հարցին այդ պրիզմայով ենք նայում, այսպես ենք ընկալում և այդպիսին է մեր դիրքորոշումը: Շնորհակալ եմ։