Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյունի պատասխանատուն ինքն է: Պահեստում կար պահեստապետ, օգնական, կարաուլ պետք է լիներ. Նահապետ Սարգսյան. «Հրապարակ»

Մայիս 08,2025 11:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի ներդրումային հիմնադրամից յուրացումների բացահայտման համար պայքարող Նահապետ Սարգսյանը, օրինակ, հարց է տալիս` ինչո՞ւ մինչ օրս չեն պատժվել ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող բենզինի պահեստի պայթյունի մեղավորները, որի ժամանակ զոհվեց 219 անձ, իսկ 22 հոգի մինչ օրս համարվում է անհետ կորած։

«Մենք տեղյակ ենք, որ մինչեւ հիմա որեւէ մեկը չի պատժվել դրա համար։ Բերանով ասելու չի, թե մենք այդ օրն ինչ ենք կորցրել։ Անփութություն է եղել, թե ինչ, մեզ համար էական չէ։ Այդ տարածքը ՊՆ-ի վերահսկողության տակ է եղել, ՊՆ-ից ասում են՝ կցվել էր Արցախի կառավարությանը։ Այս ամենը պարզաբանելու նպատակով մենք հարցը պահելու ենք օրակարգում։ Այդ ժամանակ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյան կոչեցյալը, որ եղել է այդ տարածքի պատասխանատուն, Սուրեն Պապիկյանի խորհրդականն է հիմա։ Մեզ մոտ հարց է առաջանում՝ ինքն այնտեղ ի՞նչ է անում, եթե իր ենթակայության տակ գտնվող պահեստում եղել է այդ պայթյունը, ինքն ասել է, թե կարող էր լինել անփութության հետեւանքով։ Անփույթն ինքն է, ոչ այն անձինք, ովքեր բենզին էին հայթայթում»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգսյանը։

«Պայթյունի պատասխանատուն ինքն է, ոչ թե կառավարությունը, այլ հենց ինքը։ Պահեստում կար պահեստապետ, օգնական, կարաուլ պետք է լիներ։ Ես ծառայած մարդ եմ ու գիտեմ, թե բանակի տարածքների հսկողությունը ոնց է լինում։ Մի բառով կասեմ՝ իր անփութության հետեւանքն է, եթե պատասխանատու ձեւով կանգնած լինեին, մենք չէինք ունենա այսքան զոհեր»,- ասաց Սարգսյանը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031