ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը պաշտոնապես հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օր: Այս մասին նշված է Սպիտակ տան կայքում հրապարակված որոշման մեջ:
«Հաղթանակին հասնելու համար ԱՄՆ-ն ավելին է արել, քան որևէ այլ երկիր». օրեր առաջ Truth սոցիալական ցանցում գրել էր Թրամփը՝ հայտնելով, որ մայիսի 8-ը կվերանվանվի որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ին նշվող դաշնային տոնը՝ Վետերանների օրը՝ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օր:
«Որպեսզի ԱՄՆ-ն կրկին սկսի տոնել իր հաղթանակները», – իր որոշումը պատճառաբանել էր ԱՄՆ նախագահը:
«Մեր դաշնակիցներից և ընկերներից շատերը մայիսի 8-ը նշում են որպես Հաղթանակի օր, բայց մենք ավելին ենք արել, քան որևէ այլ երկիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթական արդյունքի հասնելու գործում։
Կարդացեք նաև
Մայիսի 8-ը վերանվանում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր։
Մենք հաղթել ենք երկու պատերազմներում էլ, ոչ ոք մեզ հավասար չէր ուժի, քաջության կամ ռազմական հանճարեղության առումով, բայց մենք երբեք ոչինչ չենք նշում։
Դա այն պատճառով է, որ մենք այլևս չունենք առաջնորդներ, որոնք գիտեն, թե ինչպես դա անել։
Մենք կրկին սկսելու ենք տոնել մեր հաղթանակները», – գրել էր Սպիտակ տան ղեկավարը: