Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը միայն մեկ հոգու նկատմամբ է Ադրբեջանից հետախուզում հայտարարել, որը ֆուտբոլային մեկնաբան է»․ Թագուհի Թովմասյան

Մայիս 08,2025 12:54

Ի՞նչ է անում ՀՀ գլխավոր դատախազությունը, որպեսզի Ադրբեջանի հետ կարողանանք մնալ իրավական բալանսի մեջ։ Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով, 300 հայերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, մի քանի տասնյակ գերիներ ունենք Ադրբեջանում, որոնք ակնհայտ կողմնակալ դատապարտվում են ադրբեջանական բանտերում․ այս հարց-դիտարկումներն այսօր խորհրդարանում արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Թագուհի Թովմասյանը նկատեց՝ Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգություններից հետո հայտարարվում է՝ վարույթներ են հարուցվել ու հետաքրքվեց՝ ի՞նչ ճակատագիր են ունենում այդ վարույթները։

Համեմատության համար, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Հայաստանը միայն մեկ հոգու նկատմամբ է Ադրբեջանից հետախուզում հայտարարել, որը ֆուտբոլային մեկնաբան է, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները մեր պետության տեսադաշտում չկան։

Մանրամասները՝ տեսանյութում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031