Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի վարչապետն ու մյուսները մարդ են, մենք էլ համբերություն ունենք»․ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին

Մայիս 08,2025 13:03

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով, ընդդիմադիր պատգամավորները պետք է ներողություն խնդրեն, քանի որ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը նրանց «գործունեության եւ լկտիության արդյունք էր»․ այս մասին այսօր Ալեն Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում իրավիճակը թեժացել էր․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս է եկել ANIF-ում չարաշահումների մասին հարցից։ Նիկոլ Փաշինյանին դուր չէր եկել նաեւ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հարցը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ լարվածությունն աստիճանաբար աճում էր՝ սկսում էին ընդհատել, ոչ պաշտոնական դիմել միմյանց, բացահայտ սուտ ասել, գոռալ, հավաքական բղավել․ «Կոռուպցիոն խումբը հարցնում է կոռուպցիայի մասին, սա արդեն խելագարեցնում է մեզ ու ժողովրդին։ Ես զարմանում եմ, որ մարդիկ ձեւացնում են, թե դա իրենց չի վերաբերում։ Սա արդարացում չէ, բայց պետք է հասկանալի լինի բոլորի համար։ Հայաստանի վարչապետն ու մյուսները մարդ են, մենք էլ համբերություն ունենք։ Ոչ ոք չի ասում, որ նման հարցեր չպետք է բարձրացնեն, այլ դա անում են Նիկոլ Փաշինյանի շնորհիվ»։

Ալեն Սիմոնյանը նաեւ պնդում է՝ Հայաստանի ժողովուրդը երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը, իրենց իշխանության նման հասանելի իշխանություն երբեք չի եղել ու չի լինելու․ «Ժողովուրդը հասկանում է, որ այսօրվա իշխանությունը սխալվում է, բայց այսօրվա իշխանության տերն ինքն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031