Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 08,2025 13:35

Ուշադրություն. մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։

Երևան քաղաքում՝

Մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ին շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-13-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 12-13-ին կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 29.9°C (1997թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 4.1°C (2000թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 16.2°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031