Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է արել դատախազությունը 44-օրյա պատերազմի ժամանակ»․ Աննա Վարդապետյանի պատասխանը Սեյրան Օհանյանին չգոհացրեց

Մայիս 08,2025 13:39

«Ես առնչվել եմ դատախազների հետ, ովքեր որ ասում են՝ ջոկատ ենք կազմել, գնացել ենք 200-300 մետր դիրք են պահել, բայց եթե իրենք իրենց գործառույթները կատարեին եւ օրինականության պահպանման գործ կատարեին, իրենք կարող էին 10-20 կիլոմետր սահման պահել»,- խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ հետաքրքրվելով՝ ի՞նչ է արել դատախազությունը 44-օրյա պատերազմի ժամանակ։

Սեյրան Օհանյանին չբավարարեց Աննա Վարդապետյանի պատասխանը։ Նա նկատեց, եթե գլխավոր դատախազը թվեր չի ցանկանում հրապարակել, ապա գոնե ինքը պետք է իմանա, որ պատերազմում են պետությունները եւ ձախողումների համար հավասար պատասխան պետք է տան եւ օրենսդիրի, եւ գործադիրի, եւ դատական համակարգի համապատասխան պաշտոնյաները։

Նա նկատեց, եթե զինվորականների մասին ենք խոսում, ՊԲ-ն 283 կիլոմետրից 265 կիլոմետրը պահել է, բայց պետությունը ոչինչ չի արել ճեղքված հատվածը փակելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031