Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք այլեւս վարչապետի օգնականը չեք, դուք ՀՀ գլխավոր դատախազն եք»․ Աղվան Վարդանյանը՝ Աննա Վարդապետյանին

Մայիս 08,2025 13:55

«Տիկին դատախազ, ես չթվարկեմ այն հոդվածները, որոնք կան ՔՕ-ում, բայց Դուք այլեւս վարչապետի օգնականը չեք, դուք ՀՀ գլխավոր դատախազն եք։ Ասեմ, որ այդ համազգեստը Ձեզ շատ սազում է։ Ես Ձեզ կհորդորեի՝ դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետեւ նույն ՔՕ-ում կան հոդվածներ՝ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու մասին»,- այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք, երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում իրավիճակը թեժացել էր․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս է եկել ANIF-ում չարաշահումների մասին հարցից։ Նիկոլ Փաշինյանին դուր չէր եկել նաեւ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հարցը։

Աղվան Վարդանյանը գլխավոր դատախազին հարցրեց՝ ՀՀ ՔՕ-ով ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծն ԱԺ-ում՝ անհանդուրժողականությունը, սպառնալիքները՝ պաշտոնատար անձանց՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ։

«Գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում եւ քաղաքական գնահատականներ չի տալիս»,- պատասխանեց Աննա Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։

Թեման շարունակեց Արծվիկ Մինասյանը՝ Աննա Վարդապետյանին հորդորելով՝ տալ իրավական բնութագրումներ, քաղաքական գնահատականներն իրենք կհնչեցնեն։ Հարց-հորդորին հետեւեց միեւնույն պատասխանը։ Արծվիկ Մինասյանն ասաց՝ ակնկալում է հարցի լուծում՝ քրեաիրավական տիրույթում, ոչ թե ընդդիմությանը «շպիոն» անվանելով հարցը փակել։ Արձագանքեց նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը․« Վարչապետը չի ասել՝ ընդդիմությունը շպիոն է, կարելի էր դա էլ ասել, բայց չի ասել․ ասել է՝ մամուլը ընդդիմության մասին գրում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031