Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգեր՝ աշխարհի լեզուներով». Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգը

Մայիս 08,2025 14:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 7-ին տեղի է ունեցել  անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգը, որը կրում էր «Երգեր`աշխարհի լեզուներով» խորագիրը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։

Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։

Երեկոյի ընթացքում հնչել են երգեր աշխարհի տարբեր լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, շվեդերեն, ֆիններեն, լատիներեն, ճապոներեն։

Երգերը ստեղծելիս կոմպոզիտորը ներշնչվել է տարբեր դարաշրջանների և ազգերի մեծ գրողների բանաստեղծություններից, որոնց թվում են Յոհան Գյոթեն, Էմիլ Նելլիգանը, Թոմաս Թրանսթրյոմերը, Մացուո Բասյոն, Էյնո Լեյնոն, Ջոն Դոնը, Գաբրիելե Դ’Աննունցիոն, Գայոս Կատուլլուսը։

Բոլոր ստեղծագործությունները կատարվել են առաջին անգամ։

Կամերային երաժշտության ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031