Հայաստանի պետական կամերային երգչախմբի արական կազմը սեպտեմբերի 1-8-ը մասնակցել է Իտալիայում և Հունաստանում անցկացվող բարձր հեղինակություն ունեցող միջազգային հոգևոր փառատոնների։



Այս փառատոնները հոգևոր երաժշտությունը ներկայացնելու կարևոր հարթակներ են, որտեղ հանդես են գալիս տարբեր երկրների բարձրակարգ երգչախմբերը ու երաժշտական կոլեկտիվները։ Հայաստանի պետական կամերային երգչախումբն իր բացառիկ համերգային ծրագրով ներկայացրել է հայ հոգևոր երաժշտությունն իր ողջ գունապնակով, որի առանցքում, իհարկե, Կոմիտասն էր։
Յուրաքանչյուր երկրում Երգչախումբը հանդես է եկել երկու համերգով։ Ծրագրում ներառված էր Կոմիտասի «Պատարագ»-ը, ինչպես նաև հայ միջնադարյան և ժամանակակից համաշխարհային կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործություններ, որոնք լավագույնս ներկայացնում են հայ երաժշտության համաշխարհային արժեքը։
Կարդացեք նաև
Երգչախումբը փառատոններին մասնակցել է Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի հրավերով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


















































