Լուսինե Գյուրջինյանի ֆեյսբուքյան գրառումը
Մենք՝ Երևանի Պուշկինի անվան համար 8 դպրոցի ծնողներ և սաներ, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում դպրոցի տնօրեն Նատալյա Գարիի Ստեփանյանի անօրինական և չարդարացված քվեարկության կապակցությամբ։
Տնօրեն Ստեփանյանը երկար տարիներ պատասխանատվությամբ, նվիրվածությամբ ու սիրով ղեկավարել է մեր կրթօջախը՝ ապահովելով բարձր կարգի կրթական միջավայր, առողջ աշխատելաոճ և արժանապատիվ վերաբերմունք բոլորի նկատմամբ։
Նրա հեռացումը տեղի է ունեցել մեր բոլորի գիտությունից դուրս, առանց բացատրության ու թափանցիկ ընթացակարգի՝ խախտելով օրենքի ու արդարության սկզբունքները։
Մենք պահանջում ենք բացատրություն պատկան մարմիններից և պահանջում ենք վերականգնել Նատալյա Ստեփանյանի աշխատանքային իրավունքը։ Մեր ձայնը պետք է լսվի։ Արդարությունը պետք է հաղթի։