Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Շուշիի ազատագրման օրվա մասին հարց ուղղեցին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին։ «Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարության կողմից եւ ՔՊ կուսակցության կողմից առաջ քաշված իրական Հայաստանի մոդելը եւ գաղափարախոսությունը պատասխանում է բոլոր հարցերին։ Եվ ես ուրախ կլինեմ, երբ ՀՀ-ն կնքի խաղաղության պայմանագիր, Հայաստանում լինի վերջնական խաղաղություն, եւ այլեւս պատերազմներ չլինեն։ Այդ դեպքում մենք մեր հսկայական միջոցները կուղղենք մեր երկրի, մեր բնակչության սոցիալական, կրթական եւ առողջապահական խնդիրների շարունակական բարելավմանը»,- ասաց Պապոյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա սպառնալիքներին՝ ուղղված ընդդիմությանը, Պապոյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը երբեք չի խախտել որեւէ մեկի անմեղության կանխավարկածը։ Որ գյուղ գնում ենք, մարդիկ առաջին հերթին ասում են՝ ինչի՞ այդ մարդիկ մինչեւ հիմա կալանավորված չեն։ Հանրապետության վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր այդ իրավիճակին»։
Անդրադառնալով օրերս կարկուտի հասցրած վնասներին՝ Պապոյանն ասաց, որ առաջիկա օրերին այցելելու է տուժած մարզեր, կգույքագրեն վնասի չափը։ «Կհասկանանք վնասի չափն ու այն մեխանիզմները, որոնցով կփորձենք աջակցել մեր բնակչությանը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ