Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

Մայիս 08,2025 16:42

Կասեցվել է «Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը, Sputnik Արմենիային հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից։

ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն փոխադրումներ կատարել: Ներկա պահին «Հայկական ավիաուղիները» չունի թռիչքների համար պիտանի թեկուզ մեկ օդանավ կամ դրա վարձակալության (ենթավարձակալության) մասին պայմանագիր, և Քաղավիացիան 6 ամսով կասեցրել է ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը։

Հիշեցնենք` ընկերությունը մարտի 17-ին հայտարարել էր, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031