Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել ու շարունակում են հարցաքննվել պաշտոնատար անձինք․ չեմ բացառում քրեական հետապնդման հեռանկարը․ դատախազ

Մայիս 08,2025 16:36

Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դատախազության 2024 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Աննա Վարդապետյանին խնդրեց լուսաբանել, թե ինչ է կատարվում ԱՆԻՖ-ի գործով, քանի որ դա,ըստ իրեն՝ քաղաքական շահարկումների մեծ տեղ է տալիս։

Աննա Վարդապետյանը հայտնեց՝ ակտիվ նախաքննության փուլում ենք գտնվում․ «Առաջիկայում նաև քրեական հետապնդման հնարավորությունը չենք բացառում։ ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակում քննվում է ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու հարցը։ Սրանք բոլորը քննության առարկա են Քննչական կոմիտեում։ Դրանք հիմնականում քրեական օրենսգրքի 237-րդ և 256-րդ հոդվածներով են, և մի շարք անձանց վերաբերյալ առաջիկայում մենք հանրությանը պատրաստ կլինենք ներկայացնել, թե ինչ արդյունքներ ունենք»։

Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ եղե՞լ են արդյոք նախկին, ներկա պաշտոնյաներ, որոնք այս գործով հարցաքննվել, բացատրություն են տվել, արդյոք հիմա կա՞ կոնկրետ անձանց հետ կապված մեղադրանքի և հետագա գործողությունների նախապատրաստման ինչ-որ գործընթաց: Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Մեկ դրվագով բավականին լուրջ գումարի՝ 2 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Ունենք քրեական հետապնդման հեռանկարի քննություն, հարցաքննվել են ու շարունակում են հարցաքննվել՝ այդ թվում պաշտոնատար անձինք, որոնք առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031