Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

«Դա նաև քաղաքական խնդիր է, ինքը պետք է ներողություն խնդրի»․ Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներից մեկին «համբալ» ասելու մասին

Մայիս 08,2025 17:40

«Յոթ տարի անց Նիկոլ Փաշինյանը դեռ խոսում է,  որ նախկինում տեղի են ունեցել կոռուպցիոն դեպքեր։ Բա բացահայտեք։ Ամեն ինչ ձեր ձեռքում է․ մուրճն էլ է ձեր ձեռքում, մեխն էլ»,- անդրադառնալով երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և վարքագծին, այսպես մեկնաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա վստահեցրեց՝ իշխանավորները ոտքից գլուխ թաղված են կոռուպցիայի մեջ․ «Ամեն անգամ, երբ փոքր-ինչ հիշատակում ենք կոռուպցիոն որևէ սխեմա, Նիկոլ Փաշինյանի «ճտիկը» միանում է, սկսում է գոռգոռալ։ Ինքը լավ է հասկանում։ Յոթ տարի առաջ ասում էր՝ եկել ենք իշխանության, որ կոռուպցիան չլինի, յոթ տարի անց իրենք բոլորը ոտքով, գլխով ընկել են կոռուպցիայի մեջ»։

Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս եք այդպես վստահ հայտարարություններ անում կոռուպցիայի մեջ թաղված լինելու մասին, Աննա Գրիգորյանն ի պատասխան նշեց ԱՆԻՖ-ի գործը․ «Որ ասում են հերոս հարկատուներ, մարդիկ հարկ են վճարում, բայց 60 միլիոն դոլար չկա՝ ԱՆԻՖ-ի գործը վկա»։

Այն, որ ՔՊ-ից հայտարարում են, որ Նոր Նորքի թաղապետի պատասխանատվության հարցը նրա կուսակցությանն է, Աննա Գրիգորյանն այսպես արձագանքեց․ «Իրենք ինչքան էլ ասեն, որ դա Արամ Սարգսյանի խնդիրն է, ոչ, կոալիցիոն գործընկեր եք, հետևաբար ամբողջությամբ կրում եք այդ պատասխանատվությունը»։

Հիշեցմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ երբ այցելում է մարզեր, իրեն հարցնում են՝ ինչո՞ւ մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանը բերդում չէ և հարցին՝ ձե՞զ ինչ են հարցնում մարզերի բնակիչները, Աննա Գրիգորյանը պատասխանեց․ «Մեզ էլ հակառակն են ասում՝ ո՞նց է ստացվել՝ էս մարդն Արցախ է հանձնել, մեր անվտանգությունն ամբողջությամբ խարխլել է, ոտքից գլուխ ընկել է կոռուպցիայի մեջ ու շարունակում է իր աթոռին լինել»։

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վարքագծի առիթով էլ Աննա Գրիգորյանն ասաց․ «Դա սովորական խուլիգանական վարքագիծ է։ Որևէ մի նորմալ ժողովրդավարական երկրում հնարավո՞ր է , որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նույնիսկ սովորական պաշտոնյան, քաղաքացիները կարող են նման հայտարարություններ հնչեցնել։ Այդ հայտարարությունը պետք է համապատասխան հետևանքներ ունենա, մենք կզբաղվենք։ Նաև պատրաստվում ենք իրավապահներին դիմել։ Եթե նորմալ երկիր լինեինք, պարտադիր պետք է ներողություն խնդրեր, իսկապես նաև քաղաքական խնդիր է, որը ինքը պետք է ներողություն խնդրի»։

Հակադարձմանը՝ բայց ՀՀ քաղաքացին 2021-ին քվե է տվել այս ուժին, և խորհրդարան եկած ընդդիմությունը դեռ չի հասել իր խոստմանը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, Աննա Գրիգորյանն այսպես արձագանքեց․ «2021-ին Նիկոլ Փաշինյանին ձայն տված մարդկանցից որևէ մեկը չի ցանկացել, որ Արցախն ամբողջությամբ կորցնենք։ 2021-ին այլ իրողություն էր, 2026-ին լրիվ այլ պատկեր կունենանք։ Դեռևս չենք հասել Նիկոլ Փաշինյանի հեռացման, բայց մեր քայլերը շարունակական են, որքան էլ տհաճ լինի այս իրավիճակում հայտնվելը։ Ցավում եմ, որ երեկ մեր քաղաքացիները նման տեսարանի են ականատես եղել, բայց նաև նման դրվագներով է ապացուցվում, թե ինչ դեմք ունի այսօրվա իշխանությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031