Մայիսի 8-ին, ժամը 16:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել է բեռնատարի խցիկը։
Կարդացեք նաև
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն