«Ձեր պաշտոնի չեզոքության պահանջը կասկածի տակ եք դրել բազմաթիվ դրվագներով։ Լավ է, որ կրթության, նորաձևության արշավում Ձեզ չեմ նկատել, բայց Դուք և ՄԻՊ-ը հաճույքով մասնակցում եք վարչապետի զուգընկերուհու հրավիրած միջոցառումներին ու ճաշկերույթներին, ինչը կարող է ոչ էական մանրուք թվալ այս ամբիոնից հնչեցնելու համար։ Բայց սա խոսում է իշխանական միջավայրում Ձեր հարմարավետության մասին, և դա Ձեր ընտրությունն է, լավ գիտեք, թե Ձեր պաշտոնը իրավական և սոցիալական ինչ բարձր պատասխանատվություն է ենթադրում և թե Ձեր հանրային վստահության աստիճանի վրա ինչպես է ազդում քաղաքական փոխկապակցվածությունը»,-խորհրդարանում Աննա Վարդապետյանի՝ դատախազության 2024 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ դիմելով դատախազին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Այս ելույթին արձագանքեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով Լիլիթ Գալստյանին, ասաց․ «Պետք է մի նկատողություն անեմ։ Երբ Դուք հայ կնոջը, որը չորս երեխա ունի, անվանում եք զուգընկերուհի, փորձում եք նման ձևով Ձեր տեքստը սկսել, հետո Ձեր ելույթը զրո արժեք ունի։ Պետք է ասեմ՝ ես բոլորի զուգընկերների ու զուգընկերուհիների մասին շատ լավ գիտեմ, ու որևէ մեկս նման դաշտ մտնելու իրավունք չունենք։ ՀՀ-ում հարյուր հազարներով մարդիկ կան, որոնք իրենց ամուսինների հետ չեն զագսավորվում տարբեր պատճառով։ Դուք էդ բոլոր մարդկանց նվաստացնում եք»։
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ այսպես արձագանքեց․ «Ամենայն հարգանքով բոլոր զուգընկերուհիների հանդեպ, դրա մեջ վատ բան չկա, բայց Դուք չգիտե՞ք՝ վարչապետի զուգընկերուհի չէ, վարչապետի տիկին է, ընտանիք է, ամուսիններ են, Ձեր սիրած հայկական ավանդական կերպով են ամուսնացել, ոչ թե ԶԱԳՍ-ով, այդպես ամուսնացել են հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ