ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող քրեական վարույթի շրջանակներում երեկ ձերբակալվել, իսկ քիչ անց կալանավորվել է Գյումրի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա․ Նասիբյանը։
Այս տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով երկամսյա կալանքը։ Նա, ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալվել էր ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։
Aravot.am-ին այսօր հայտնի էր դարձել, որ բժշկի առանձնասենյակում քննչական գործողություններ իրականացնելու պահին գտել են 270 հազար դրամ։ Ըստ որոշ տեղեկությունների, դա պացիենտի աղիների վիրահատության ժամանակ անհրաժեշտ դետալ ձեռք բերելու գումարն է եղել։
Գրել էինք նաև, որ նա պրոֆեսիոնալ վիրաբույժ է, Գյումրիում բացառիկ վիրահատություններ է անում։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Позор вам , как можно так относиться к профессионалу , к заслуженному хирургу. Пока вы занимаетесь клоунадой там люди умирают и нуждаются в нем !