2025 թվականի մայիսի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում մի խումբ ոստիկաններ ներխուժել են հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանի բնակարան։ Առողջական խնդիրներ ունեցող տարեց մոր առջև՝ ձեռքերը ոլորելով ձերբակալել և տարել են ոստիկանական բաժանմունք։ Հավանաբար, եղել է Լիլիթ Աղեկյանին ձերբակալելու որոշում։
Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը գտնվում է ոստիկանության Գյումրիի Մուշ բաժանմունքում։ Քննիչը հանդես է գալիս Միքայել Ավետիսյան անուն, ազգանունով։ Միքայել Ավետիսյանը քննչական կոմիտեի քննիչներից է, ով կազմել է հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նախորդ գործը, որի տուժողը եղել է Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը։
Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ ժամը 23:30-ի դրությամբ Լիլիթ Աղեկյանի ժամանակավոր պահման մեկուսարանից լսվում էին բղավոցի ձայներ։
Կարդացեք նաև
Խոշտանգման մասին ահազանգ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանին։
Այս պահին անհայտ պատճառներով քննիչը չի ներգրավում Զարուհի Փոստանջյանին՝ որպես Լիլիթ Աղեկյանի փաստաբան։ Քննիչը 23:40-ի դրությամբ սենյակներից մեկում կատարում էր գործողություն, թե ինչ գործողություն էր կատարվում, այս պահին անհայտ է։
Ժամը 00:05-ի դրությամբ, հավանաբար խոշտանգման հետևանքով Լիլիթ Աղեկյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն