Մարդկության աշխարհ գալուց ի վեր, այն բազում արհավիրքներ է տեսել՝ պատերազմներ, ցեղասպանություններ, սակայն այն, ինչ 1915-1923 թթ. Հայոց մեծ եղեռնի ժամանակ՝ երիտթուրքերն արեցին Արեւմտյան Հայաստանի հայերի նկատմամբ, դա մարդկային երեւակայությունից ամբողջովին դուրս է, որի մասին էլ կփորձեմ հակիրճ բարձրաձայնել, որպեսզի գոնե Հայաստանի եւ հայ ժողովրդի այսպիսի արհավիրքի օրերին, երբ երկիրը լրիվ կործանման ճանապարհին է, մի պահ պատկերացնի, թե առաջիկայում իրեն ինչ է սպասվում, որպեսզի եւս մեկ անգամ չարժանանա վերը նշված վիճակին, որին էլ վերջին 4-5 տարիներին Հայաստանին տանում է թուրք-ադրբեջանական տանդեմը … Այս ամենը պարզորոշ երեւում է հայ-ադրբեջանական վայ «խաղաղության համաձայնագրի» նախագծից, որն ամեն վայրկյան կարող է կնքվել, որին չափազանց զարմանալիորեն՝ համբերատար սպասում է հայ ժողովուրդը:
Փորձենք հակիրճ ներկայացնել այդ տարիներին թուրքերի գործած վայրագությունների ու դաժանությունների մի մասը, որն իրագործել են նրանք հայոց Մեծ եղեռնի տարիներին: Ուղղակի թվարկենք դրանցից մի մասը.
Այդ ժամանակահատվածում նրանք կոտորել են մոտ 1,5 միլիոն հայ:
Բազում հայ հղի կանանց օրը ցերեկով՝ բոլորի աչքի առջեւ, թրերով պատռել են նրանց փորերը:
Կարդացեք նաև
Բազում դիակապտություններ են արել՝ ձեռքները մտցնելով նրանց փորերը՝ աղիքների մեջ, իբր նրանց կուլ տված ոսկյա իրերն են փնտրում:
Հազարավոր հայ փոքր աղջիկների բռնաբարում էին, որից հետո սպանում:
Մորթվածներին ու սպանվածներին հիմնականում նետում էին մոտակա ջրերի մեջ:
Սրերն ուղիղ թաղում էին հողի մեջ՝ սայրերը վերեւ, մարդկանց շպրտում այդ սրերի վրա եւ հաղթող էին համարում նրանց, որոնք շպրում էին այնպես, որ արդյունքում ով ընկնում էր այնպես, որ մեկ հարվածով սուրը մխրճվում էր ուղիղ նրանց սրտի մեջ ու ակնթարթորեն մահանում:
Նրանք հայ պատանիների շիճուկն էին վերցնում եւ ներարկում թուրքերին:
Թուրքերը 100-150 հայերին խմբերով հավաքում էին եւ տափաստաններում սպանում նրանց՝ դիերը անտեր թողնելով գետնի վրա…
Այս դաժանությունները վերջ չեն ունեցել եւ նրանք կատարել են այնպիսի ոճրագործություններ, որոնք մարդկային երեւակայության մեջ տեղավորվելն անհնարին է:
Ընթերցողի համար սրանց վերաբերյալ բարձրաձայնումը մի շարք նպատակներ ունի, բայց հիմնական ասելիքն այն է, որ հայ ժողովուրդը վերջապես հասկանա՝ պարզորոշ տեսնի, թե նման պահելաձեւի՝ ժողովրդի լուռ համաձայության պարագայում, ինչ է սպասվում հայ ժողովրդին: Այնպես որ, լրջացեք եւ իմացած եղեք, որ ոչ ավելի, ոչ պակաս հենց այդ ոճրագործություններն են մոտ ապագայում սպասվում ձեզ ու ուշացման պարագայում ոչինչ ուղղել հնարավոր չի լինելու: Շատ ենք բարձրաձայնել, հայ ժողովուրդը դրան բանի տեղ չի դրել, սակայն այս ամենը հենց այսպես է լինելու: Սրանք միայն ծիլերն են, իսկ այն, ինչ կլինի այս անգամ, դրանց մասին անհնար է անգամ պատկերացնելը:
Եթե նաեւ ցեղասպանությունն ուրանա հայ ժողովուրդը, ապա լինելու է այն, ինչ եղավ 1915-1923թթ.-ին …
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
08.05.2025