Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության ողբերգական էջերը հուշում են՝ խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել. Վահագն Խաչատուրյան

Մայիս 09,2025 10:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք տոնում ենք մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոնը։

Այս օրը խորին հարգանքով ու երախտագիտությամբ խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ֆաշիզմի դեմ մղված արդար պայքարին։ Նրանք կռվեցին ոչ միայն իրենց երկրի, այլև ամբողջ մարդկության ազատության և արժանապատիվ ապագայի համար։

Հայ ժողովուրդն իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ պատմական հաղթանակում։ Հարյուր հազարավոր հայորդիներ մարտնչել են ամենատարբեր ռազմաճակատներում՝ Խորհրդային Միության և դաշնակիցների բանակների կազմում, աննահանջ պայքար մղել, ցուցաբերել անձնազոհություն ու հերոսություն։

Նրանց արյամբ ու քրտինքով կերտվել է այն հաղթանակը, որի շնորհիվ մարդկությունը ծանր ճիգով հաղթահարեց ֆաշիզմի կործանարար փորձությունը։

Այսօր, երբ աշխարհը կրկին բախվում է խաղաղության սպառնալիքներին, Մեծ Հաղթանակի դասերն առավել արդիական են։ Պատմության այդ ողբերգական էջերը հուշում են՝ խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել։

Թող մեր վետերանների սխրանքն ու հիշատակը լինեն հավերժ կենդանի, դառնան մեր ուղեցույցն ու ոգեշնչման աղբյուրը։

Թող երբեք չմռայլվի խաղաղ երկինքը մեր ժողովրդի գլխավերևում։

Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031