Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ու Բուլղարիան ունեն դարավոր պատմական, մշակութային և հոգևոր ամուր կապեր». Նիկոլա Նիկոլով

Մարտ 03,2026 18:15 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բարեկամ Բուլղարիայի ժողովրդին, երկրի ղեկավարությանը և դեսպանին՝ մաղթելով բարօրություն և շարունակական հաջողություններ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության, շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել նախագահի նստավայրում։

«Հայաստանն ու Բուլղարիան ունեն դարավոր պատմական, մշակութային և հոգևոր ամուր կապեր»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ գործադրում է բոլոր ջանքերը երկկողմ կապերի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրոպական միության հարթակում արդյունավետ և համակարգված համագործակցությունը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային իրողություններին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հեռանկարում բացվող հնարավորություններին՝ ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Հայաստան-Բուլղարիա տնտեսական կապերի խթանման տեսանկյունից։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև TRIPP նախագծի վերաբերյալ՝ կարևորելով դրա ներդրումը տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։

Հանդիպման ընթացքում կարևորվել է ժողովրդավարական ինստիտուտների և արժեքների կայացումն ու ամրապնդումը՝ որպես կայուն զարգացման և փոխվստահության հիմք։

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031