Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Բաքվին խնդրել է տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ. Արմեն Գրիգորյան

Մայիս 09,2025 10:47

«Ոչ»,-հարցին՝ այսօր Ձեր համար Եռատո՞ն է, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լրագրողների հիշեցմանը՝ տեղեկություն տարածվեց, որ Երևանն ու Բաքուն հրադադարի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել և հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություններ կան, Արմեն Գրիգորյանը պարզաբանեց․ «ՀՀ-ն խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարել է։ Նրանց մասին հետաքննություն է կատարել ՀՀ-ն և փոխանցել Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ։ ՀՀ հայտարարության մասին, որ Ադրբեջանն է խախտումներ կատարել, Ադրբեջանին տվյալներ են փոխանցվել, և ՀՀ-ն ակնկալում է մանրամասն հետաքննություն։ Ըստ իրենց՝ իրենց կողմից հետաքննություն են կատարել դրանց մասին։ Պարզվել է, որ, ընդհանուր առմամբ, այդպիսի խախտումներ չեն եղել»։

Հարցին՝ ո՞րն է Ձեր ուղերձը տոնի կապակցությամբ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Եկել ենք հարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց հիշատակը, որոնք իրենց կյանքն են դրել հաղթանակ կերտելու համար»։

Լրագրողների դիտարկմանը՝ նախկինում գալիս էիք հարգելու Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհածների և Շուշին ազատագրածների հիշատակը, հիմա դա չե՞ք անում, Արմեն Գրիգորյանն այսպես արձագանքեց․ «Նաև եկել ենք նրանց հիշատակը հարգելու համար։ Տոնն ու հիշելը տարբեր բաներ են։ Դուք ասում եք՝ Եռատոն է, Եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ են»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջեւ երկկողմ հանդիպում նախատեսվա՞ծ է, և արդյոք Նիկոլ Փաշինյանը բարձրացնելո՞ւ է հիբրիդային պատերազմի մասին մտահոգությունը, ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ հիբրիդային պատերազմի մասին խոսվում է միայն վերջին շրջանում։ Դրա մասին երևի խոսվում է 2018-ից։ Երկկողմ հանդիպման մասին եկեք սպասենք՝ կարծում եմ վարչապետի մամուլի և Կրեմլի մամուլի ծառայությունները հաղորդագրություն կտարածեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031