ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է. «Նրանք, ովքեր մինչև հիմա չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, պետք է նորից արձանագրեմ, 2022-ի հոկտեմբերի 6-ին, ինչքան էլ դա աբսուրդ հնչի, ՀՀ վարչապետը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, այո, նաև հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ:
Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը այս մտքի հետ բանավեճ ունեն, ուղիղ եթերում շարունակում եմ նրանց հրավիրել բանավեճի»:
ՉԻ.– Նույնիսկ աքլորն աքլորանալուց այդքան չի աքլորանում, որքան Փաշինյանը: Ափսոս մենակ, որ Հայաստանի ներսում է աքլորանում:
Թե որ այդքան կտրիճ տղա ես, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներին հրավիրի բանավեճի: Հատ-հատ, կամ երեքին միասին:
Կարդացեք նաև
Ալիևի հետ արդեն տեսել ենք, ոնց է բանավիճում: Կուռկուռի… լավ, չշարունակենք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: