Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, օդում կրակում են»․ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէր Խնածախում կատարվածից

Մայիս 09,2025 11:44

«Այսօր Հաղթանակի օրն ենք նշում»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ արցախյան պատերազմում տարած հաղթանակի օրը չե՞ք նշում, զոհվածների հիշատակը չե՞ք հարգում, փոխնախարարը կրկնեց․ «Մենք նշում ենք Հաղթանակի օրը»։

Լրագրողները տարօրինակ համարեցին այն, որ փոխնախարարն ասում է՝ միայն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն են նշում և հարցրին, թե ինչո՞ւ հիմա չի նշվում Շուշիի ազատագրման օրը, փոխնախարարը պատասխանեց՝ հայտնի պատճառներով․ «Կրկնում եմ նորից, որ նշում ենք Հաղթանակի օրը»։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ է ՀՀ-ն անում ԵՄ-ի անդամակցության ուղղությամբ օրենքի նախագծի ընդունումից հետո, Մնացական Սաֆարյանը պատասխանեց․ «Օրենքն ընդունվեց, այդ փուլում ենք հիմա։ Օրենքի ընդունումից հետո դեռևս զարգացումներ չկան»։ Հարցին՝ ճանապարհային քարտեզ կա՞, փոխնախարարը պատասխանեց՝ տեղյակ չեմ, այլ փոխնախարար է համակարգում։

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված հարցերին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ Ադրբեջանի կողմից պատրաստակամության մասին արձագանք չի եղել։ Նշեց, որ տարբեր խոչընդոտող գործոններ կարող են լինել։

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը ռազմական էսկալացիայի մտադրություն ունի, Մնացական Սաֆարյանը պատասխանեց, որ իրենք այդպիսի ազդակներ չունեն։ Հարցին՝ իսկ սահմանային կրակոցներն այդպիսի ազդակներ չե՞ն, նա պատասխանեց․ «Ավելի ճիշտ կլինի ՊՆ-ին հարցնեք․․․Մենք տեսանք՝ օդում կրակոցներ են եղել մի քանի անգամ»։

Լրագրողների հակադարձմանը՝ արդեն կրակոցները թիրախային են, և Խնածախում քաղաքացիական տուն է վնասվել (լուսանկարում), Մնացական Սաֆարյանն այսպես արձագանքեց․ «ՊՆ-ին հարցրեք՝ ինչ գնահատական կտան»։

Մյուս հարցին՝ ՀՀ-ի կողմից սրան հստակ կոշտ արձագանք լինելո՞ւ է, փոխնախարարը պատասխանեց․ «Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել և շարժվել այդ ուղղությամբ»։

Նա վստահեցրեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ-ի դիրքորոշման փոփոխություն չկա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031