Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ ով ում ինչում է մեղադրում․ մեր դիրքորոշումը հայտնի է և այն բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով»․ Սերգեյ Կոպիրկին

Մայիս 09,2025 12:19

«Չգիտեմ՝ ով ում ինչում է մեղադրում․ մեր դիրքորոշումը հայտնի է և այն բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով։ Մենք Հայաստանին ընդունում ենք որպես եղբայրական երկիր, մեր գործընկերոջ, որի հետ համագործակցում ենք և պատրաստ ենք նաև հետագայում խորացնել մեր հարաբերությունները՝ այդ թվում նաև եվրաինտեգրացիայի շրջանակներում»,-Հաղթանակի զբոսայգում հարցին՝ ի՞նչ կասեք հայ-ռուսական հարաբերությունների մասին այն համատեքստում, որ ՌԴ-ի հասցեին հայկական կողմից մեղադրանքներ են հնչում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

The 80th anniversary of the victory in the Great Patriotic War was marked near the eternal fire of the monument to the Unknown Soldier in the ‘Victory’ park of Yerevan, Armenia

Դեսպանը փաստեց՝ այսօր մեծագույն տոն է, մեր ժողովուրդների միասնական հաղթանակի 80-ամյակն ենք նշում․ «Խորհրդանշական և թանկագին տոն է մեզ համար։ Սա ոչ միայն քաղաքական տոն է, այլև ազգերի միասնության տոն է, որոնք չարիքի դեմ հաղթանակ տարան։ Մենք գնահատում ենք մեր գործընկերների ներդրումը, բայց հիմնական բեռը տարավ հենց խորհրդային ժողովուրդը»։

ՌԴ դեսպանն Անմար կրակի առաջ ծաղիկներ խոնարհեց։ Ըստ նրա՝ այս տոնը յուրաքանչյուր ընտանիքի տոնն է, քանի որ չկա գրեթե մի ընտանիք, որը պատերազմի հետ կապ չի ունեցել․ «Մեր նախնիների սխրանքն է միավորում մեր երկրներին, մենք ներկայացնում ենք պատերազմի մասին ճշմարտությունը։ Ցավոք, հիմա այս ճշմարտության համար ստիպված ենք պայքարել, քանի որ դրա իմաստը նենգափոխելու, այն սևացնելու վտանգավոր փորձեր կան»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031