Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք գալիս էին նրան համար, որ ոչ թե հայ ժողովուրդը հպարտանար Շուշիի ազատագրմամբ, այլ որ Շուշին դառնար դժգույն եւ դժբախտ»․ Աննա Մկրտչյան

Մայիս 09,2025 13:54

«Եթե Հայաստանում իշխանություն լիներ` վստահաբար չէր լինի այսօրվա իրականությունը, որը կա։ Այդ մարդկանց 2018 թվականին Հայաստանում իշխանության էին բերում, թույլ էին տալիս,որ իշխանությունը զավթեն, աչք էին փակում այդ ամեն ինչի վրա, որպեսզի կործանեն հայկական հաղթանակները»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Պատգամավորը հավելեց․ «Իրենք գալիս էին նրա համար, որ ոչ թե հայ ժողովուրդը հպարտանար Շուշիի ազատագրմամբ, այլ գալիս էին նրա համար, որ Շուշին դառնար դժգույն եւ դժբախտ։ Գալիս էին նրա համար, որպեսզի Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակին հայ ժողովրդի մասնակցությունը մոռացվի։ Հիմա Մոսկվայի հրապարակում հաղթանակի շքերթն է, եւ միայն Հայաստանն է, որ այնտեղ չունի քայլող, պատվով եւ արժանապատվությամբ ներկայացող զինվորներ։ Ինչո՞ւ, որովհետեւ Նիկոլy թույլ չի տվել, որ հայերը եւս մեկ անգամ հպարտություն զգան։ Էլ չեմ խոսում մեր հաղթանակների մասին, մարդն ասում է՝ թերություն եւ թյուրիմացություն է Ղարաբաղյան շարժումը, Արցախի ազատագրումը»։

Աննա Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ իշխանության համար հաղթանակի օրերը վախենալու ու ատելի օրեր են։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031