«Աշխարհը նույնն է, ուղղակի ձեր պետությունում իշխանությունը զավթված է օտար հատուկ ծառայությունների և գործակալական ցանցի օգնությամբ»,- ԱԺ հայտարարությունների ժամին դիմելով ՀՀ քաղաքացիներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ու շարունակեց․ «Դուք առաջ պատկանում էիք աշխարհի այն հատվածին, որտեղ կոնկրետ իրողություններ կային՝ հաղթած ղեկավար, ժողովուրդ, իրենց պաշտպանող ու հաղթած բանակ ու այդ միասնությունը, որը շարժվում էր ազգային ինքնության ու նպատակների ճանապարհով։ Պետական ահաբեկիչներ հայ առաքելական եկեղեցու ծառայողներն ու սրբազանները չէին հռչակվում, այլ մեր հայրենիքի սահմանները խախտել փորձող դիվերսանտները։ Այդ պետությունում քաղաքացիական դիրքորոշումը կալանքի հիմք չէր, Հայոց ցեղասպանություն, Արարատ բառերն արտասանելը չէր դառնում ասֆալտին փռելու էություն, այլ բովանդակություն էր»։
ԱԺ հայտարարությունների ժամն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































