«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Մայիսի 9-ը՝ Հաղթանակի ու խաղաղության օրը, հայ ժողովրդի համար առիթ է՝ երբեք չմոռանալու իր ամուր կամքի, ուժի ու իր խաղաղությունն ամեն գնով, անմնացորդ նվիրումով պաշտպանելու հնարավորության մասին։
80 տարի առաջ՝ Հայրենական պատերազմի օրերին, մեր պապերի հերոսությունները, նաև դրանց շնորհիվ կերտված հաղթանակը հետագա սերունդներին փոխանցել են մեծ հավատ ու վստահություն սեփական ուժի նկատմամբ։
Հայ ժողովրդի հերոսական պատմություններն են հետագայում՝ արդեն 1990-ականներին՝ Արցախյան առաջին պատերազմում, ոգի ու ուժ ներարկել մեր հայորդիներին, որ ապավինելով սեփական ուժերին, կարող ենք հասնել մեծ հաղթանակի։
Կարդացեք նաև
Միայն հաղթական ոգով է հնարավոր հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերը։