Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ այս ազգի արգանդը չորացել է, նոր հերոսներ է բերելու, նոր Վազգեններ, կան հիմա այդ մարդիկ, ուղղակի նրանց դրսեւորվել է պետք»․ Սուրեն Աբրահամյան

Մայիս 09,2025 15:01

«Խաղաղությունը մանանա չէ, որ վերեւից կախված մեզ պիտի տրվի, խաղաղությունը վաստակում են։ Հիշեք Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Նա մի բան էլ էր ասում՝ գոնե մի անգամ մենք չհոգնենք մեր կռվից ու պատերազմից։ Ցավոք սրտի, այդպես չեղավ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։

Նա հավելեց․ «Ֆիքսենք, որ մենք կանք եւ մենք սիրում ենք խաղաղությունը։ Բայց այդ խաղաղությունը նաեւ պիտի լինի արժանապատիվ, ոչ թե պայմանների թելադրմամբ։ Մենք ուժեղ ենք, ուղղակի չենք կարողանում մեր մեջ այդ ուժը տեսնել»։

Սուրեն Աբրահամյանի խոսքով՝ այսօրվա վիճակը շտկելու հնարավորություն կա․ «Այնպես չէ, որ այս ազգի արգանդը չորացել է, նոր հերոսներ է բերելու, նոր Վազգեններ, կան հիմա այդ մարդիկ, ուղղակի նրանց դրսեւորվել է պետք։ Բացի դրանից, պետք է կարողանանք խելոք ու հավասարակշռված քաղաքականություն վարել այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ես ձեզ հավատացնում եմ՝ մի փոքր համբերություն»։

Նրա խոսքով՝ առաջին հերթին այս ազգին ու ժողովրդին հոգի է պետք՝ դուխ, մնացած ամեն ինչն իրենք կճարեն, թե ինչ զենքով կրակեն։ «Ի՞նչ է եղել, եղել է՝ սխալի հետեւանքով մենք ինչ-որ մի տեղ պարտություն ենք կրել, բայց 8-ն էլ է մեր տոնը, 9-ն էլ է մեր տոնը»։

Նրա խոսքով՝ մեզ պետք է խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, խեղճ ու կրակ վիճակ չպետք է լինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031