Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ աշխարհը Մեծ Հայրենական պատերազմին տվել է ԽՍՀՄ 29 հերոս, երեք մարշալ և մեկ ծովակալ»

Մայիս 09,2025 15:48

«Հայաքվե»-ն՝ «Չկռվող» արցախցիների՝ Մեծ Հայրենական պատերազմին մասնակցության մասին

ԼՂԻՄ բնակչության թիվը 1939թ. մարդահամարի տվյալներով 150.800 էր, որից 132.800-ը հայ էր։ ԼՂԻՄ-ից ռազմաճակատ է զորակոչվել 45.000 հայ՝ ԼՂԻՄ-ի ամեն երրորդ բնակիչը։ Զոհվել է 22.000-ը՝ ամեն երկրորդ զորակոչվածը։

Գրեթե նույն չափ բնակչություն ունեցող Հյուսիսային Արցախ-Գարդմանքից ևս 44.000-ը զորակոչվել է, զոհվել է 18.000-ը։

Արցախ աշխարհը Մեծ Հայրենական պատերազմին տվել է ԽՍՀՄ 29 հերոս, որոնցից երկուսը կրկնակի հերոսներ են՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և ավիագնդի հրամանատար, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը։

Արցախ աշխարհը Մեծ Հայրենականին տվել է երեք մարշալ և մեկ ծովակալ։

Բնակչության տեսակարար կշռի տեսանկյունից ԼՂԻՄ-ը եղել է Խորհրդային Միության ինքնավարություններից թիվ մեկը՝ պատերազմում ունեցած մասնակցության, զոհերի, հերոսների, ինչպես նաև թիկունքային ապահովման գործում։

Համեմատության համար. Մեծ Հայրենականին մասնակցել է յուրաքանչյուր 19 ադրբեջանցուց մեկը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031