Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնությունը բռնություն է ծնում. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Մայիս 09,2025 17:16

Բռնությունը բռնություն է ծնում:

Օրերիս ականատես դարձանք, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարող՝ Արթուր Չախոյանի նկատմամբ, այն էլ լրատվամիջոցների առջև՝ Նոր Նորքի վարչական շրջանի համայնքապետարանում գործադրվել է բռնություն, ընդ որում, իր հանդեպ հետագայում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետագայում անօրինականությունների ալիքը զուգորդվել է Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ՝ Գևորգ Ստեփանյանին պատկանող ավտոմեքենայի առեղծվածային հրկիզմամբ ու զարմանալիորեն այդ արատավոր անօրինականությունները մինչ օրս մնում են քաղաքական առումով պատասխանատվության բացակայությամբ:

Ավելին, Երևանի քաղաքապետարանում կոալիցիոն՝ «Հանրապետության» կուսակցության հաջորդած հայտարարությունը, որի հիմնադիր անդամ է հանդիսանում նախկին արդարադատության նախարար, Երևանի «Հանրապետություն» խմբակցության անդամ՝ Արտակ Զեյնալյանը, ապա ակնհայտ է դառնում, որ բռնություն գործադրելը, ըստ էության, հանդիսանում է ժողովրդավարության պաշտպանության ակտ:

Հաշվի առնելով, որ հեղափոխական իշխանությունը, արդեն իսկ, ունի իր ներդրումը հայհոյանքը որպես համացանցային բանավեճի մշակույթ, հետագայում այն անհաջող քրեականացնելու փորձ իրականացնելով, ուստի՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը մտավախություն է հայտնում, որ իշխանությունների կողմից բռնությունը որպես ժողովրդավարության պաշտպանություն ավանդույթ ներդնելով, նորաձևության սկզբունքով կներդնի քաղաքական պայքարի նոր ավանդույթ:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դատապարտում է բռնությունը որպես ժողովրդավարության պաշտպանության ակտ իշխանությունների ընկալումը ու հորդորում է քաղաքական պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, քանզի քաղաքական «անհաջող գեոպոլիտիկ պայմանավորվածությունների» ավանդույթների համաձայն, հետագայում, որպես կանոն բոլոր անցանկալի վկաներից սովորաբար բռնի են ազատվում:

Հ.Գ. Բավարարվեք դատաիրավապահ համակարգի կամակատարներով:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031