Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավապահ» համակարգի այս ապօրինի որոշման հետ իրենց գործուն միջամտությունն ունեն` ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը` չարձագանքելով Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու մասին Զարուհի Փոստանջյանի ահազանգին. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

Մայիս 09,2025 20:10

Այսօր` 2025 թվականի մայիսի 9-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում տեղի է ունեցել դատական նիստ հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցով։  Շուրջ 6 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը որոշում է կայացրել մեկամսյա ժամկետով կալանավորել Լիլիթ Աղեկյանին։

Հաշվի առնելով վերջին 24 ժամերի խոշտանգումները Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը (ում մուտքը դատարան արգելվել է) մտավախություն ունի, որ կալանավայրում Լիլիթ Աղեկյանի կյանքին լուրջ վտանգ է սպառնում։

«Իրավապահ» համակարգի այս ապօրինի որոշման հետ իրենց գործուն միջամտությունն ունեն` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` չարձագանքելով Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու մասին Զարուհի Փոստանջյանի ահազանգին և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը, որոնց ներկայացուցիչն անլիարժեք կերպով է կատարել իր պարտականությունները, ինչը ևս հանգեցրել է Լիլիթ Աղեկյանին կալանավորելու ապօրինի որոշմանը։

Դատապարտելի է «իրավապահ» համակարգի նման գործելաոճը, ինչը վտանգ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։

 

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031