2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թվականից սկսած։
«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ դատական դեպարտամենտից հարցմամբ խնդրել է ներկայացնել տվյալներ, թե որքա՞ն հայցադիմում է ներկայացվել ՊԵԿ-ի դեմ տասը տարիների ընթացքում՝ ըստ տարիների։
2015 թվականին ՊԵԿ-ի դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացվել է ընդամենը 5 հայց։ Հաջորդ տարի արդեն այդ հայցերի քանակը կտրուկ աճել է։ Այսպես, 2016 թ․-ին ներկայացվել է 310 հայց, 2017 թ․-ին՝ 359, 2018 թ․-ին՝ 423։ 2019 թ․-ից Վարչական դատարան ՊԵԿ-ի դեմ ներկայացվող հայցերի քանակը նույնպես կտրուկ աճել է, որի մանրամասները հնարավոր է տեսնել ստորև ներկայացվող ինֆոգրաֆիկայում։
ՊԵԿ-ի դեմ ամենաշատ հայցերը ներկայացվել են 2022 թ․-ին՝ 2184 հայց։
Կարդացեք նաև
ՀՀ դատական դեպարտամենտից հետաքրքրվել էինք նաև, թե ներկայացված դատական հայցերից որքա՞նն է բավարարվել, այսինքն՝ որքա՞ն վարչական ակտ է կայացվել ՊԵԿ-ի դեմ։
FIP.am-ին պատասխանել են, որ տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացված 12,506 հայցադիմումներից 7527-ով Վարչական դատարանը բավարարել է ներկայացված հայցը։
Փաստացի, տասը տարիների ընթացքում դատարանը բավարարել է հարկային մարմնի դեմ ներկայացված հայցերի 60 տոկոսը։
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»