Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Ըստ գործի՝ դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։
Թե ով է մեղադրյալը և ով է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարց բարձրացրել, մեզ հայտնի չէ։ Դատավոր Մելքոնյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ իր վերաբերյալ վարույթ է առկա, սակայն նշեց, որ ինքը չի ստացել նյութերը։ Մեր ճշտող հարցին՝ դատավորը վարույթի շրջանակներում բացատրություն չի՞ ներկայացրել, Մելքոնյանը պատասխանեց, որ ներկայացրել և պարզաբանել է իրավիճակը, բայց որպես դատավոր իրավունք չունի ընթացիկ վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։
Արաքս ՄԱՄՈՒԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում