Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը խոսել է ամենատարբեր ոլորտներում «ինչպես գործել» իմանալու մասին

Մայիս 10,2025 21:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։

Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Իր բանախոսության սկզբում տիկին Հակոբյանը ներկայացրեց Շարժման գաղափարական առանցքը և դրա ապաքաղաքական բնույթը։ Նա խոսեց կրթության ժամանակակից ընկալման անհրաժեշտության, ինքնակրթության կարեւորության եւ կրթվելու հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի մասին։

Ելույթին հաջորդեց երաժշտական ընդմիջում, որի ընթացքում Կապանի արվեստի պետական քոլեջի և Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը ներկայացրին հայկական ժողովրդական և դասական ստեղծագործություններ:

Միջոցառման երկրորդ բանախոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր իր «Իմանալ` ինչպես» բանախոսությամբ։ Իր ելույթում վարչապետը խոսեց ամենատարբեր ոլորտներում «ինչպես գործել» իմանալու մասին: Իսկ երկրորդ ելույթում՝ «Իրական Հայաստան» խորագրով, վարչապետն անդրադարձավ արժեհամակարգային տարրերին՝ բարձրացնելով մտածողության վերափոխման, պետականության վերարժևորման և առհասարակ գիտակից քաղաքացի լինելու կարևորությունը։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխանի հատվածը, որի ընթացքում մասնակիցներն ուղղեցին մի շարք կարևոր հարցեր՝ սկսած դպրոցներում արժեքների փոխանցման մեխանիզմներից մինչև դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության խնդիրներն ու կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմները։ Մասնակիցներից մեկը, անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում անցկացված դպրոցականների այցին, շնորհակալություն հայտնեց վարչապետից աշակերտներին տրված` դպրոցական տարիքից պետական ինստիտուտները ճանաչելու և գիտակից քաղաքացի ձևավորվելու հնարավորության համար:

Շարժման հիմնական առաքելությունն է ինքնակրթվելու գաղափարը ներկայացնել, որպես ժամանակակից, նորաձև, շարունակական և ներառական գործընթաց, որը պետք է հասանելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն՝ անկախ տարիքից, բնակության վայրից կամ սոցիալ-մշակութային միջավայրից։

Հաջորդ կանգառը՝ Քաջարան։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031