Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Աղեկյանին բերման են ենթարկել հենց գիշերազգեստով ու հողաթափերով․ սա առաջին հերթին Աննա Վարդապետյանի, Սրբուհի Գալյանի ու Անահիտ Մանասյանի ամոթն է․ Ագնեսա Խամոյան

Մայիս 10,2025 23:18

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել օրերս նախ ձերբակալված, այնուհետեւ մեկ ամսով կալանավորված գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։

Այն, ինչ տեսանք եւ լսեցինք, չի կարող տեղավորվել մարդկային բանականության սահմաններում։

Երկու օր առաջ Գյումրու Կումայրիի բաժնի շուրջ 8 աշխատակիցներ ներխուժում են Լիլիթի բնակարան, վերջինիս 78-ամյա մոր աչքի առաջ, բռնի ուժ գործադրելով, ոլորելով Լիլիթի ձեռքերը՝ հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բաժին են բերման ենթարկում։ Հետո ՁՊՎ-ով ու հիվանդանոցով մի ամբողջ օրը կնոջը, ով նաեւ ֆիզիոլոգիական հատուկ վիճակում է լինում, կալանավորում են 1 ամիս ժամկետով։ Կալանք տվող դատավորը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանն է (ինչպես ասում են՝ ճանաչենք հերոսներին)։

Այս տեսարանը ձեզ միայն ֆիլմերից ահաբեկչի ձերբակալություն կարող է հիշեցնել, բայց Լիլիթը ոչ ահաբեկչության մեջ է մեղադրվում, ոչ մարդասպանության, ոչ է նարկոկանտրաբանդայի։

Հետաքննող լրագրողը, ով բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ բացահայտելով է հայտնի մարզում, մեղադրվում է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, խուլիգանության համար. 1 ամիս առաջ դատական նիստի ժամանակ դատավոր Հայկ Աղաքարյանին կոռուպցիոներ է ասել։

Լրագրող կնոջը մեղադրում են խուլիգանության մեջ ու 1 ամսով էլ կալանավորում միայն նրա համար, որ դատավորին կոռուպցիոներ է ասել ու սա երկրում, որի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դատավորներին վնգստացող է անվանել, դեռ մի բան էլ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչ արել։

Ընդամենը օրեր առաջ ուղիղ եթերում Նոր Նորք վարչական շրջանի ԵՄ գնացող թաղապետը 10 հոգու հետ ծեծեց քաղաքացուն, հետո անվրդով գնաց հաց ուտելու, անգամ բերման չենթարկվեց, իսկ Լիլիթը 3-րդ օրն է՝ նույն հագուստով ու հողաթափերով չի կարողանում անգամ փաստաբան ներգրավվել։

Սա խայտառակություն է, ու սա առաջին հերթին դատախազ Աննա Վարդապետյանի, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ու ՄԻՊ Անահիտ Մանասյանի ամոթն է։

Դիմում եմ իրավապաշտպաններին, լրագրողներին, ակտիվիստներին, մենակ չթողնենք Լիլիթին։
Հ.Գ. Առաջին տեսանյութը՝ իրական Հայաստանի, երկրորդը՝ էլի իրականի, մի քիչ եվրոպական համեմունքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031