Լրահոս
Օրվա լրահոսը

«Էկոպարեկները 18,3 կգ մարիխուանա են փորձել իրացնել․ էս ծառայությունն արդեն չստեղծված հեղինակազրկվել է»․ Ագնեսա Խամոյան

Մարտ 03,2026 16:12 Share

«Դեռ այս ծառայությունը չստեղծված՝ անցյալ տարի տեղեկություն տարածվեց քննչական կոմիտեի կողմից, որ էկոպարեկները 18,3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց են փորձել իրացնել։ Չե՞ք կարծում, որ այս ծառայությունը դեռ չստեղծված՝ արդեն հեղինակազրկվել է։ Այս պարագայում քննարկել էկոպարեկների գործառույթների ընդլայնումը, ինձ համար անլուրջ է»,- ԱԺ նիստի ընթացքում «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

ՀՀ շրջակա նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշեց՝ նախագծով առաջարկում են ամրագրել էկոպարեկային ծառայողի իրավունքը՝ մասնավորապես պետական անտառներում, անտառհողերում և բնության հատուկ պահպանության տարածքներում կենսաբազմազանության մոնիտորինգի իրավունքը ծառայության կողմից արդյունավետ իրականացման նպատակով, ՏԻՄ-երի հետ համագործակցության և տեղեկատվությունն օպերատիվ ստանալու, փոխանակելու իրազեկելու վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ, իր բնորոշմամբ՝ անմեղության կանխավարկածը հարգելով, հիշեցրեց՝ Էկոպարեկային ծառայության ղեկավարը ոչ սթափ վիճակում մեքենա է վարում ու հայտարարեց․ «Էկոծառայության աշխատողները պետք է լինեն բարեվարք, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, օրենք չխախտող մարդիկ։ Մեր խորին համոզմամբ՝ նման մարդիկ իրավունք չունեն այդ համակարգում աշխատելու։ Դա ոչ թե պիտի լինի մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելու, մերձիշխանական մարդկանց աշխատանքով ապահովելու տեղ, այլ բացառապես խելացի, իրենց գործն իմացող մասնագետների տեղ»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031