Իրանագետ Արտյոմ Տոնոյանի Caspian frontiers տելեգրամյան ալիքից. Ադրբեջանում արդեն մոտավորապես 20 տարի դպրոցներում առաջին դասարանցիների համար պարտադիր է երկու հանդես։
Հանդեսներից մեկը այսպես կոչված «այբբենարանի հանդեսն» է։
Մյուսը, որ նույնպես պարտադիր պիտի լինի և յուրաքանչյուր մանկան համար դառնա հուշ, Հեյդար Ալիևին նվիրված հանդեսն է, որը կոչվում է «Հեյդար պապի թոռնիկներն ենք մենք» (Heydər babanın nəvələriyik)։
Այդ հանդեսն ունի իր կազմակերպման հատուկ ուղեցույցը, որը կա բոլոր դպրոցներում ու որի առաջին պահանջն այն է, որ հանդեսը պիտի բացվի «Հեյդար պապի թոռնիկներն ենք մենք» երգով, որի մուտքի երկու տողը հնչում է այսպես՝
Կարդացեք նաև
Տող 1 / Ադրբեջանի պես հայրենիք ունենք,
Տող 2 / Հեյդար պապի պես *առաջնորդ ունենք։
*«Առաջնորդ» է թարգմանվել այստեղ ադրբեջաներենի öndər բառը, որն այլ կոնտեքստում կարելի է թարգմանել նաև «ցեղապետ»։