Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բան բոլորս մեր աչքով տեսել ենք․ Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր գիշերանոցով․ Ռուբեն Մելիքյան

Մայիս 11,2025 16:24

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Ոստիկանության մամուլի երիտասարդ խոսնակ, հարգելի՛ Նարեկ, քո մասին շատ տեղերից դրական բաներ եմ լսել։ Դրա համար էլ ուղիղ քեզ եմ դիմում. դու ես ոստիկանության պաշտոնական վարկածը բարձրաձայնողը ու չթվա քեզ, որ վաղը-մյուս օրը ասելու ես՝ դե ես ընդամենը խոսնակ եմ եղել, ինչ հանձնարարել են՝ ասել եմ։

Աղեկյան Լիլիթի հարցով «պատասխանատու ձևով» հերքում ես, թե բա սուտ են ասում՝ չի եղել նվաստացուցիչ վերաբերմունք։

Մենք չենք եղել ձեր քաղմասի շենքում ու իրոք չենք կարող վստահ ասել՝ ինչ է եղել. էն սահմռկեցուցիչ ու այլանդակ բաները եղե՞լ են, թե ոչ։ ԲԱՅՑ մի բան բոլորս մեր աչքով տեսել ենք: Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր ԳԻՇԵՐԱՆՈՑՈՎ։ Ինչո՞ւ: Է՞դ ոնց կբացատրես, Նարե՛կ։ Իսկ եթե դա չես կարող բացատրել, ապա ձեր մնացած «պարզաբանումները» մերկապարանոց են ու անարժանահավատ։

Հ.Գ. Ու ոչ մեկդ չհանդգնի ասել՝ Աղեկյանը չափերն անցնում էր։ Ինձ էլ է մի քանի ամիս առաջ շատ անարդար ձևով քննադատել։ Հետո՞ ինչ։ Ինձ համար լրիվ պարզ է վիճակը – ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում»՝ ծանր հանցանք ես պարտակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031